շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ. Քերոբյան

Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ. Քերոբյան

Հայկական բեռնատարները Վերին Լարսն անցնում են ձմռան համար նորմալ արագությամբ։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ձյան և բքի պատճառով պարբերաբար փակվում է։

Դեկտեմբերի 13–ից միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված բենզինի եւ հեղուկ գազի բարձր գները Հայաստանում՝ հաշվի առնելով, որ հարեւան երկրներում ցածր են, Քերոբյանը խորհուրդ տվեց դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կամ Կենտրոնական բանկ:

 

  • Կիսվել: