կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկական ավիացիայի վերածնունդն այլևս իրագործված է. Փաշինյան

Հայկական ավիացիայի վերածնունդն այլևս իրագործված է. Փաշինյան

Մեր քաղաքական կարեւոր հանձնառություններից մեկը՝ հայկական ավիացիայի վերածնունդը, այլևս իրագործված է: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականին հայկական ավիաընկերությունների կողմից շուրջ 951 հազար ուղեւոր է փոխադրվել, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 1241 տոկոսով կամ 12.4 անգամ: 2022 թվականի արդյունքներով՝ հայկական ավիաընկերությունները տիրապետում են մեր օդային ուղեւորափոխադրումների շուկայի շուրջ 25 տոկոսին, իսկ ոլորտում ստեղծվել է շուրջ 500 նոր աշխատատեղ:

Հայաստանցի օդաչուները, որ երկար տարիներ մեր երկրում մասնագիտական աշխատանք գտնելու գործնական հնարավորություն չունեին, վերադառնում են Հայաստան, որովհետեւ հայկական ավիաընկերություններում բացվել են, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ աշխատատեղեր»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: