ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայկական «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոնը ամբողջությամբ կահավորված է և պատրաստ շահագործման

Հայկական «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոնը ամբողջությամբ կահավորված է և պատրաստ շահագործման

Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի կառավարման կենտրոնը ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործմանը։

Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` ներկայացնելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Նախարարը նշեց, 2022 թվականին որպես զարգացման նոր թիրախ և նոր նախաձեռնություն պետական բյուջեից հատկացված միջոցներն ուղղվել են Հայաստանի առաջին Երկրի հեռահար դիտարկման արբանյակի արձակմանը և տիեզերալուսանկարների ձեռք բերմանը։ 

«Արբանյակն արդեն իսկ շահագործման մեջ է, պարբերաբար ստացվում են լուսանկարներ և պայմանագրով նախատեսված կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է և պատրաստ է շահագործմանը։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած հայ մասնագետները շուտով ամբողջությամբ կվերցնեն արբանյակի կառավարումը իրենց վրա և փաստացի արբանյակի կառավարումը կկատարվի Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: