շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայկական ARLOOPA-ն Google Play-ում հատել է 6 միլիոն ներբեռնումների շեմը

Հայկական ARLOOPA-ն Google Play-ում հատել է 6 միլիոն ներբեռնումների շեմը

 Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության «Լինկդին» պաշտոնական էջից:

«Մենք չէինք կարող հասնել սրան առանց մեր հրաշալի օգտատերերի աջակցության: Շնորհակալություն բոլորիդ մեր արտադրանքին հավատալու և այս անհավատալի նվաճմանը հասնելու համար:

Մենք խոստանում ենք շարունակել կատարելագործվել և ապահովել հնարավոր լավագույն փորձառությունը»,- նշված է ընկերության հայտարարությունում։

  • Կիսվել: