երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայկական ապրանքներն ակտիվ գնում են Ղրղզստանում և ՌԴ–ում. վաճառքի աճ «Wildberries»-ում

Հայկական ապրանքներն ակտիվ գնում են Ղրղզստանում և ՌԴ–ում. վաճառքի աճ «Wildberries»-ում

 2025-ի առաջին եռամսյակում «Wildberries» մարկետփլեյսում հայկական ապրանքների գնումների ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ղրղզստանին։ Այդ մասին վկայում են հենց հարթակի տվյալները։
2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ Ղրղզստանում հայկական արտադրանքի պահանջարկը գրեթե կրկնակի է աճել՝ 96%-ով։ Աճի ցուցանիշով երկրորդ տեղում Ռուսաստանն է (+16%), երրորդում՝ Ուզբեկստանը (+6%):
 
Ղրղզստանում ամենատարածված հայկական ապրանքներից են ինտերիերի ձևավորման համար նախատեսված իրերը, ոսկերչական իրերը, սննդամթերքը, սպիտակեղենը և փոքր կահույքը: Ռուսաստանում առավել մեծ պահանջարկ ունեն հայկական կենցաղային քիմիան, առողջության համար նախատեսված ապրանքները, պայուսակները և ճամպրուկները, գրքերը և սննդամթերքը:
Հայկական ընկերությունները «Wildberries»-ում 2025-ի առաջին եռամսյակի վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են 71%-ով։
Նշենք, որ վերջերս «Wildberries»-ը վաճառողներին սկսել է վճարել ազգային արժույթներով։

  • Կիսվել: