շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Հայէկոնոմբանկը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության հետ կնքեց 5 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության պայմանագիր

Հայէկոնոմբանկը Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության հետ կնքեց 5 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության պայմանագիր

Հայէկոնոմբանկը և Symbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության կառավարման ներքո գտնվող Global Impact Investments Sàrl Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ընկերությունը կնքեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության համաձայնագիր: Ներգրավվող վարկային միջոցները ուղղվելու են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը՝ միտված լինելով ինչպես Բանկի, այնպես էլ երկրի տնտեսության աշխուժացմանը:

 

«Մենք բարձր ենք գնահատում Սիմբիոտիքսի հետ երկարատև գործընկերային հարաբերությունները և ուրախ ենք էլ ավելի խորացնել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակում: Շարունակելով իրագործել ռազմավարական նպատակները՝ Բանկը ակտիվ մասնակցություն է ունենալու երկրի տնտեսության զարգացման գործում՝ ուշադրության կենտրոնում պահելով ՄՓՄՁ զարգացումը»,- նշվել է Բանկի հաղորդագրության մեջ:

 
 
 

  • Կիսվել: