երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀայԷկոնոմբանկ. Մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը  վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում տույժեր չի կիրառվի

ՀայԷկոնոմբանկ. Մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում տույժեր չի կիրառվի

ՀայԷկոնոմբանկը տեղեկացնում է  որ մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը  վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում  ունեցող ֆիզիկական անձանց կողմից  նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում:

Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում են կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:

«Հիշեցնում ենք, որ Բանկը պատրաստ է անհատական և ճկուն մոտեցում ցուցաբերել վարկի մարման ժամանակացույցի հնարավոր խախտման խնդիրներ ունեցող տնտեսվարողներին։

Միևնույն ժամանակ, հիվանդությունների տարածման վտանգից պաշտպանվելու համար բանկային ծառայություններից օգտվելիս խորհուրդ ենք տալիս նախապատվությունը տալ գործարքների հեռահար եղանակին:

Առցանց ծառայություններ կարող եք իրականացնել` https://payments.aeb.am/,

Բանկոմատների/Cash In սարքերի ցանցին կարող եք ծանոթանալ՝ https://aeb.am/hy/940/

Հաճախորդների աջակցման կենտրոնի հետ կարող եք կապ հաստատել՝

8686, +374 10 510-910՝ Հաճախորդների աջակցման կենտրոն

+374 96 012816, 10 530761՝ Պլաստիկ քարտերի շուրջօրյա սպասարկում

+374 99 158686 (sms), 10 510991՝ Միջազգային գործառնությունների վարչություն/ արտերկրից փոխանցումների (Cash2Card) ստացման համար

+374 33 00 8686 WhatsApp/Viber:

Հարկ ենք համարում նշել, որ նշված ժամանակահատվածի համար https://payments.aeb.am/ ինտերնետային հարթակով վճարումներ իրականացնելիս (վիրտուալ POS տերմինալով) յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը ARCA տեսակի,  տեղական և միջազգային VISA, MASTER և MAESTRO տեսակի վճարային պլաստիկ քարտերի համար կլինի առանց միջնորդավճարի»,- ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: