ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում կոտրել են Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանղ «Հայէկոնոմբանկ»-ի Արաբկիր մասնաճյուղի դռան ապակին

Երևանում կոտրել են Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանղ «Հայէկոնոմբանկ»-ի Արաբկիր մասնաճյուղի դռան ապակին

Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Խ-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Կոմիտասի պողոտա 57 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ Արաբկիրի մասնաճյուղի դռան ապակին կոտրել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Աթաբեկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները և կատարվածի մասին արդեն «Հայէկոնոմբանկ»-ի կառավարիչից հաղորդում է ստացվել, ով հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։

 

  • Կիսվել: