Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է
Հայաստանը հունվար-փետրվարին մտել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակ։ Ըստ «Սպուտնի-Վրաստան» լրատվական գործակալության՝ Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 92%-ով՝ հասնելով մինչև 203 մլն դոլարի։
Առաջին քառյակում են, համապատասխանաբար, Ռուսաստանը (467 մլն դոլար), Թուրքիան (387 մլն դոլար), Չինաստանը (246 մլն դոլար) և Ադրբեջանը (242 մլն դոլար)։