շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը լուրջ փաստարկներ ունի վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունները նպաստավոր պայմաններով սկսելու համար. վարչապետ

Հայաստանը լուրջ փաստարկներ ունի վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունները նպաստավոր պայմաններով սկսելու համար. վարչապետ

Հայաստանը լուրջ փաստարկներ ունի վիզաների ազատականացման շուրջ ՀՀ– ԵՄ բանակցությունները նպաստավոր պայմաններով սկսելու համար: Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ լուրջ փաստարկներ ունենք Հայաստան – ԵՄ նպաստավոր պայմաններով սկսել բանակցություններ վիզաների ազատականացման շուրջ: Այդ փաստարկը կայանում է նրանում, որ ՀՀ-ից ապաստան հայցողների թիվը շուրջ 60% կրճատվել է: Այդ փաստարկը մեր եվրոպացի գործընկերները ընդունում են, և մենք օր առաջ պետք է սկսենք բանակցությունները, սակայն իրավիճակը բարդանում է կորոնավիրուսի պայմաններում»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: