ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը կարող է հայտնվել եվրոպական ավիացիոն սև ցուցակում. Ավինյան

Հայաստանը կարող է հայտնվել եվրոպական ավիացիոն սև ցուցակում. Ավինյան

Անգամ, եթե Հայաստանը հայտնվի եվրոպական ավիացիոն սև ցուցակում, դա մեծ վնաս չի հասցնելու, այլև օգնելու է կարգավորել ավիացիոն ոլորտում առկա խնդիրները: Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին:

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Քաղավիացիայի կոմիտենում Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց հիման վրա մայիսի 12-14-ին քննարկվելու է սև ցուցակում Հայաստանն ընդգրկելու հարցը:

«Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում մասնավորապես հայտնաբերվել է, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ կազմակերպել օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրումը և թռիչքային անվտանգության գործընթացները», - հղում անելով փաստաթղթին ասաց Գորգիսյանը՝ նկատելով, որ արդյունքում հայկական երկու ավիաընկերություններին կարող են արգելել եվրոպական երկրներ թռիչքներ կատարել:

Փախվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատեց, որ մայիսի 12-ին կայանալու է պատգամավորի հիշատակած նիստը՝ նկատելով, որ հայտնաբերված խախտումերն ու թերացումներն ունեն տասնյակ տարիների պատմություն:

«Խոսքը տասնյակ տարիների մասին է: Այո, եղել են թերացումներ, որոնց վերացման ուղղությամբ վերջին շրջանում կատարվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել» - ասաց Ավինյանը՝ հավելելով, որ քաղավիացիայի կոմիտեն մայիսի 12-ին նիստին ներկայացնելու է իր առարկություներն, որից հետո միայն դրանից հետո կկայացվի վերջնկան որշում:

«Այն միայն նպաստելու է, որպեսզի մենք համապատասխան հետևություններ անենք, որը դրական դեր է լինելու Հայաստանում ավիացիայի ոլորտի ու քաղավիացիայի կոմիտեի զարգացման տեսանկյունից», - նկատեց Ավինյանը` նկատելով, որ Հայաստանն այժմ որևէ խնդիր չունի եվրոպական երկրներ հայկական ավիաընկերությունների միջոցով թռիչքներ կատարելու առումով, եթե դրանք վերաբերում է ՀՀ քաղաքացիներին:

Փոխվարչապետը նաև նկատեց, որ հայկական ավիաընկերությունները շուկա չեն կորցնելու, անգամ եթե Հայաստանը հայտնվի սև ցուցակում, այն պարզ պատճառով, որ այդ շուկայում նրանք չեն եղել: Եվրոպական շուկա մտնելու համար, Ավինյանի կարծիքով, անհրաժեշտ են կարողություններ քաղավիացիայի կոմիտեում և հայկական ավիաընկերություններում

  • Կիսվել: