հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս միությունում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը. Փաշինյան

Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս միությունում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը. Փաշինյան

Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ԵՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը եւ պատրաստ է կառուցողական երկխոսության կոնսենսուսի հասնելու համար։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւոր նշանակություն է տալիս միության գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը եւ պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի վերաբերյալ կոնսենսուսի հասնելու նպատակով։ Ապրանքների եւ ծառայությունների միասնական շուկայի լիարժեք ձեռքբերման տեսակետից կարեւոր ենք համարում ինտեգրումը տրանսպորտի եւ ենթակառուցվածքի ոլորտներում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ճյուղը կարող է դառնալ ԵՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը եւ միավորման մրցակցային առավելությունը՝ կազմակերպչական-տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելով տարանցիկ փոխադրումների համար։

Փաշինյանը նաեւ նշել է, որ որ ԵՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար հարկավոր է տնտեսական քաղաքականության համաժամանակեցում ազգային եւ վերազգային մակարդակներում եւ մոտեցումների ամբողջականության ապահովում ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մշակման եւ գործունեության վերաբերյալ։

  • Կիսվել: