ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել. վարչապետ

Հայաստանում տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել. վարչապետ

Տնտեսագիտությունը դժբախտաբար, թե բարեբախտաբար ճշգրիտ գիտություն չէ և կարելի է հանդիպել Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրների աշխատությունների, որոնք բացառում են մեկը մյուս գոյության իրավունքն ընդհանրապես: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում տնտեսագիտության մեջ առավել կարևոր գործոններ են դառնում հոգեբանությունն ու տրամադրությունը: Ըստ նրա, հանրային տրամադրությունները, սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան ուղղակի չոր թվերը և դրանց համադրությունը:

«Մենք անընդհատ շեշտում ենք, որ  Հայաստանի զարգացման հիմքում տեսնում ենք անհատական ջանքը, անհատի մոտեցումը։ այս կարգի քննարկումները կյարևոր են այդ մթնոլորտը ուժեղացնելու, ամրապնդելու համար»,-ասաց Նիկոլ ՓաշինյանըԼ

Նրա խոսքով՝ ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որոնք կան, գալիս են ապացուցելու այս թեզի ճշշմարտացիությունը, որ տրամադրությունները, սպասումները, մթնոլորտը էական նշանակություն ունեն տնտեսական զարգացման համար: «Ես կարծում եմ, որ Հայաստանում տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը»,-ընդգծեց նա։

 

Փաշինյանը նաեւ հավելեց, որ իհարկե կան բազմաթիվ կարգավորումների, պարզեցումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ավելի ընդլայնելու, դրանում ներգրավված սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականները, որոնք կառավարության համար առաջնահերթություն են:

  • Կիսվել: