ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում ռուսական ներդրումները կազմում են 148,4 մլրդ ռուբլի․  Դմիտրի Վոլվաչ

Հայաստանում ռուսական ներդրումները կազմում են 148,4 մլրդ ռուբլի․ Դմիտրի Վոլվաչ

Հետխորհրդային երկրների տնտեսություններն ավանդաբար փոխկապակցված են Ռուսաստանի հետ, առևտրի մեծ ծավալները, տրանսպորտային–լոգիստիկ կապը, միգրանտների դրամական փոխանցումները, համատեղ նախագծերը լուրջ ազդեցություն են ունենում մերձավոր երկրների բարեկեցության վրա։
 
Sputnik–ը հետխորհրդային պետությունների տնտեսությունների զարգացման հարցում Ռուսաստանի դերի մասին զրուցել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի հետ։

Որքա՞ն ներդրում է անում Ռուսաստանը

«Հիմա ռուսական բիզնեսն ընդհանուր առմամբ ավելի քան 6 տրիլիոն ռուբլու շուրջ 450 ներդրումային նախագիծ է իրականացնում մեր գործընկեր երկրների տարածքում։ Եվրասիական տարածքի երկրների հետ Ռուսաստանի համագործակցությունը վստահ աճ է ցուցադրում», – Sputnik–ի հետ զրույցում ասաց Դմիտրի Վոլվաչը։
 
Հայաստանում, նրա խոսքով, ռուսական ներդրումները կազմում են 148,4 մլրդ ռուբլի կամ հանրապետության տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 40%–ը։
 
«2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում 4,4 հազար ռուսական ընկերություն էր գործում։ Ռուսական ավելի քան 40 խոշոր ընկերություն է աշխատում հանրապետությունում։ Դրանց մի մասը խոշոր հարկատուներ են», – նշեց Դմիտրի Վոլվաչը։
Բացի այդ, ըստ նրա, 2022 թվականի սկզբի դրությամբ ՌԴ–ն ներառվել էր այն երկրների քառյակում, որոնք Ադրբեջանի տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ծավալներն են ներգրավել։ Ադրբեջանում բոլոր ներդրողների թվում Ռուսաստանի տեսակարար կշիռը կազմել էր 8,3%, իսկ ՌԴ–ն այդ ցուցանիշով 4-րդ տեղն էր զբաղեցրել Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից և Կիպրոսից հետո։

  • Կիսվել: