շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում ռեզիդենտների ավանդներն աճել են 21,3%-ով. Մարտին Գալստյան

Հայաստանում ռեզիդենտների ավանդներն աճել են 21,3%-ով. Մարտին Գալստյան

Հայաստանում ռեզիդենտների ավանդներն աճել են 21,3%-ով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ դրամով ժամկետային ավանդների աճը կազմել է 25,2%, իսկ արտարժույթով` 4,8%:

«Ավելացել են նաև ցպահանջ ավանդները՝ դրամով` 35 տոկոսով, արտարժույթով` 32 տոկոսով»,- հավելեց Գալստյանը։

Նա նշեց, որ սպառողական վարկերը 2023 թվականին աճել են 24,1 տոկոսով։

Նրա կարծիքով՝ աճը կշարունակվի, սակայն այս միտումը ոչ մի ռիսկ չի ներկայացնում։

  • Կիսվել: