շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայաստանում կկայանա Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

Հայաստանում կկայանա Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) նախաձեռնությամբ, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2025 թվականի ապրիլի 18-19-ը կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը:

 

Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ՝

 
  • աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում,
  • բարձրացնելու Հայաստանի միջազգային ճանաչելիությունը,
  • նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,
  • խթանելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորումը։

Համաժողովի մասնակիցներն են լինելու միջազգային ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների (միջազգային և տեղական), էներգետիկայի (այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի), ավտոտեխսպասարկման, ապահովագրական ընկերությունների, բանկերի և այլ ֆինանսական կառույցների, պետական մարմինների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները:

 

  • Կիսվել: