շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը

Հայաստանում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը

Հայաստանի Հանրապետությունում կհեշտացնեն էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի աշխատանքը։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը` ներկայացնելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նա ընդգծեց, որ լիցքավորման կետերը էլեկտրաէներգիա են վաճառում, ուստի խիստ տեխնիկական տեսանկյունից պետք է համապատասխան լիցենզիա ստանան, իսկ այդ կարգը բավականին բարդ է։ Փոխնախարարը շեշտեց, որ այս պարագայում պետք է նաև հասկանալ, որ վաճառվում է ոչ թե էլեկտրաէներգիան, այլ լիցքավորման ծառայությունը։

  • Կիսվել: