շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանում կապիտալի շուկան թույլ է զարգացած է. Վաչե Գաբրիելյան

Հայաստանում կապիտալի շուկան թույլ է զարգացած է. Վաչե Գաբրիելյան

Հայաստանում կապիտալի շուկան թույլ է զարգացած. Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ սա այն կարեւորագույն ոլորտներից է, որը պետք է զարգացնել։ Տնտեսագետը մատնանշեց միջազգային գործընկերների հետ շփումների և համագործակցության կարևորությունը, միջազգային ներդրողների մասնակցությունը, փորձի փոխանակման հնարավորությունները։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման համար կա համապատասխան օրենսդրական բազա։ «Այսօր ֆինանսական համակարգը բանկային հատվածի գերիշխող համակարգ է, բայց դա չի նշանակում, որ կապիտալի շուկայի զարգացման հնարավորություններ չկան»,- հավելեց տնտեսագետը։

Գաբրիելյանը կարևորել է ConFEAS 2023 համաժողովի անցկացումը Երևանում, որին մասնակցում են գործարարներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ասիայից և Եվրոպայից։

  • Կիսվել: