ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

• Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ:
• Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա:
• Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները:

20 սեպտեմբերի 2021 թ., Երևան. Հայաստանում անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում Team Telecom Armenia կողմից կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից ցանցը՝ 25G-PON տեխնոլոգիայով։

Գնդեվազը փաստացի դառնում է առաջին բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված 25G-PON ցանցով։ Համայնքի 300 տնային տնտեսությունները միացված են «տիեզերական» COSMO ցանցին, որտեղ մեկնարկային ինտերնետ արագություններ են սահմանված 150, 300 կամ 1000Մբ/վ-ը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է TEAM TV որակյալ IPTV ծառայությունը։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Մեր թիմը հավատում է, որ կապը պիտի հասանելի լինի բացարձակ բոլորի համար: Մենք հասկանում ենք, որ լավ կապը տալիս է գիտելիք ստանալու, գումար վաստակելու և տարատեսակ խնդիրներ լուծելու հնարավորություն: Ու քանի որ կային դեռ չթվայնացված համայնքներ, որոշեցինք ներդրում անել, ու այդ համայնքների բնակիչներին ապահովել նորագույն բարձրորակ կապով: Այս շարքում Գնդեվազը անալոգային ցանցով սպասարկվող վերջին բնակավայրն էր»:

Մինչև տարեվերջ արդիականացվելու են նաև Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքների կապի ենթակառուցվածքները:

  • Կիսվել: