երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազարի սահմաններում է. աշխատանքային միգրանտները զբոսաշրջիկ չեն. Քերոբյան

Հայաստանում հնդիկների թիվը 20-30 հազարի սահմաններում է. աշխատանքային միգրանտները զբոսաշրջիկ չեն. Քերոբյան

Աշխատանքային միգրանտները չեն համարվում զբոսաշրջիկ, բայց եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք, այդ ուղղությամբ աշխատում ենք: Այս մասին այսօրԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զբոսաշրջիկների թվի մեջ ներառված են Հայաստան եկած հնդիկները:

«Ասիական շուկան մեզ համար նոր զարգացման ուղղություն է, մենք պարբերաբար մասնակցում ենք այնտեղ զբոսաշրջային ցուցահանդեսների, իրականացնում ենք տարբեր գովազդային արշավներ: Անցած շաբաթ ես Ճապոնիայում էի, եւ մենք «Օսական Էսքպո»-ի շրջանակներում պլանավորում ենք 2025-ին Հայաստանը Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: Այսինքն մենք դիվերսիֆիկացնում ենք նաեւ մեր զբոսաշրջային ջանքերը, դա մեր ռազմավարության մեջ է մտնում»,-ասաց նա:

Հարցին, թե ի վերջո, որքան են Հայաստանում գտնվող հնդիկները, նախարարը պատասխանեց. «Մեր ունեցած թվերը, որոնք վերցրել ենք սահմանահատումների վերաբերյալ, խոսում ենյ այն մասին, որ հնդիկների թիվը Հայաստանում 30 հազարից, գուցե նաեւ 20 հազարից քիչ է: Մենք վերցրել ենք 2010 թվականից ի վեր սահմանահատումների քանակը: 20-30 հազարի միջակայքում է»:

  • Կիսվել: