շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոսի նիշին. ԿԲ նախագահ

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոսի նիշին. ԿԲ նախագահ

Հայաստանում գնաճը հասել է 9,9 տոկոսի նիշին։ Այս մասին այսօրԱԺ-ում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ սա համեմատելի է եվրոպական մի շարք երկրներում գնաճի մակարդակի հետ։ Այս ամենը, ըստ ԿԲ ղեկավարի, չի կարող որոշակի մտահոգություն չառաջացնել։

՛՛Երբ ռուսական կողմից հայտարարվեց մոբիլիզացիայի նոր փուլ, դա հանգեցրեց նոր անձանց ներհոսքի, ինչն իր հերթին մեծացրեց արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա՛՛,-ասաց Գալստյանը:

Նա խոստացավ, որ իրենք կգործադրեն բոլոր ջանքերը՝ ինֆլյացիայի հետագա աճը կանխելու համար։

 

  • Կիսվել: