ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում գնաճը 2023թ. կանխատեսվում է 4,6 տոկոսի, 2024-ին՝ 3,3 տոկոսի մակարդակում. ԵԱԶԲ

Հայաստանում գնաճը 2023թ. կանխատեսվում է 4,6 տոկոսի, 2024-ին՝ 3,3 տոկոսի մակարդակում. ԵԱԶԲ

Հայաստանում գնաճը 2023թ. արդյունքներով կանխատեսվում է 4,6 տոկոսի, Բելառուսում՝ 8, Ղազախստանում՝ 7,8, Ղրղըզստանում՝ 5,2, Ռուսաստանում՝ 6, Տաջիկստանում՝ 6 տոկոսի մակարդակում։ Այս մասին նշվել է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում – 2023թ.» զեկույցում։

2024թ. վերջին գնաճը Հայաստանում կանխատեսվում է 3,3 տոկոսի մակարդակում։

Գնաճը կշարունակի մնալ կենտրոնական եւ ազգային բանկերի թիրախային կողմնորոշիչներից բարձր։ Գնային ճնշում կգործադրի արտադրական-լոգիստիկ շղթաների վերակառուցման պրոցեսը Ռուսաստանում եւ Բելառուսում։ Այնուամենայնիվ, այդ գործոնների ազդեցությունն աստիճանաբար կթուլանա, եւ գների աճը շոշափելիորեն կդանդաղի։

  • Կիսվել: