հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում ձեռներեցության հմտությունները զարգացած են ամենուր. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ձեռներեցության հմտությունները զարգացած են ամենուր. ԱՄՆ դեսպան

Այսօր Երեւանում կայացել է Կարիեիայի եւ ձեռներեցության տոնավաճառը: Միջոցառմանը մասնակցել է  Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին: ԱՄՆ-ի փոխանակման ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գեւորգյանի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստացել քննարկել խնդիրները, որոնց կարող են բախվել աշխատանք փնտրողներն ապագայում: Մասնավերապես՝ միջոցառմանը քննարկվել են աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների շուրջ հարցերը, ինքնակենսագրական կազմելու ձեւը, հարցազրույցի նրբությունները և այլն:

ԱՄՆ դեսպանն ասել է. «Այցելելով բազմաթիվ բնակավայրեր Հայաստանում՝ ես կարող եմ եզրակացնել, որ երկրում կան շատ հնարավորություններ: Ես նաև կարող եմ փաստել, որ Հայաստանում ձեռներեցության հմտությունները զարգացած են ամենուր, ինչը վստահություն է ներշնչում երկրի ապագայի հետ կապված»

Հայկուհի Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում կարևորել է այն, որ արդեն չորրոդ անգամ կազմակերպվող Կարիերայի եւ ձեռներեցության տոնավաճառը գործատուներին և աշխատանք փնտրողներին դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն է տալիս:

  • Կիսվել: