ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում բացվեց Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը. Քերոբյան

Հայաստանում բացվեց Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը. Քերոբյան

Հայաստանի Կառավարությունը ստեղծում է բազմաթիվ նոր հնարավորություններ հեշտացնելու բիզնես միջավայրը նոր ներդրումների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Այսօր մենք տեսանք մեզ համար հիմնաքարային ներդրում, քանի որ Հայաստանում բացվեց Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը:

Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է, և այսպիսի բրենդների ներկայությունը մեր երկրում կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման առումով։ Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, քանի որ Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում։ Այս առումով մեր ոգևորությունը շատ մեծ է։

Այս ընկերության ներկայությունը Հայաստանում ցույց է տալիս, որ Հայաստանը դառնում է ավելի լավ հասցե միջազգային խոշոր ներդրումների համար:

Հեշտ չի եղել ընկերության մուտքը Հայաստան, և ես շնորհակալ եմ բոլորին համբերատար և համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքի համար՛՛,-նշել է նաա:

  • Կիսվել: