հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում այսօր տեղաբաշխվել է 10 միլիարդ դրամ ծավալով պարտատոմս

Հայաստանում այսօր տեղաբաշխվել է 10 միլիարդ դրամ ծավալով պարտատոմս

Մարտի 10-ին տեղաբաշխվել են 2 տարի մարման ժամկետով միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր` 10 միլիարդ դրամ ծավալով, InfoPort.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարությունից:

Ըստ աղբյուրի, պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 10 միլիարդ 100 միլիոն դրամ, բավարարվել է 9 միլիարդ 150 միլիոն դրամը, որի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6.29 տոկոս:

Նշվում է նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով քաղաքացիները պետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝ Ամիրյան 23/1, Թոթովենցի փողոց, նրբանցք 4 , Տիգրան Մեծի 24, Կոմիտաս 49: Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

  • Կիսվել: