ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը

Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը

Հայաստանում  այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասաց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում օգնել:

  • Կիսվել: