շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում անձրևները կշարունակվեն նաև հոկտեմբերի 10-ի գիշերը, ջերմաստիճանն էապես կնվազի

Հայաստանում անձրևները կշարունակվեն նաև հոկտեմբերի 10-ի գիշերը, ջերմաստիճանն էապես կնվազի

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, 10-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագություն: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: