Հայաստանն ու Վրաստանը քննարկել են հայկական կոնյակի տարանցման գործընթացն արագացնելու հնարավորությունները
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ։
Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։