Հայաստանին, Ադրբեջանին և 30-ից ավելի երկրների կթույլատրվի մասնակցել ՌԴ Արժույթի շուկայի աճուրդներին
Բարեկամ և չեզոք երկրների օտարերկրյա վարկային կազմակերպություններին և բրոքերներին կթույլատրվի մասնակցել առևտուր անել Ռուսաստանի արժույթի, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների շուկաների աճուրդներին։ Այդ պետությունների ցանկը հաստատելու հրամանը ստորագրել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։
Ցանկում ներառված է ավելի քան 30 երկիր։
Դրանք են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ալժիրը, Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Վենեսուելան, Վիետնամը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Քաթարը, Չինաստանը, Կուբան, Մալայզիան, Մարոկոն, Մոնղոլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թայլանդը, Թուրքիան, Հարավային Աֆրիկան: