երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի տնտեսության կատարողականը տպավորիչ է. ԵՄ դեսպան

Հայաստանի տնտեսության կատարողականը տպավորիչ է. ԵՄ դեսպան

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի տնտեսության կատարողականը գնահատում է բավականին տպավորիչ: Այս մասին նա ասաց ՛՛Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը՛՛ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում:

Վիկտորինը, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանյան տնտեսության կատարողականը 2022 թվականին տպավորիչ է եղել: Թեև այդքան շատ մարտահրավերներ կային: Եվ դա մեծ հույսեր է տալիս ապագայի համար: Դա ցույց է տալիս այս երկրի կարողություններն ու ներուժը՛՛:

Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ տնտեսության էությունն այպիսին է, որ, երբ ամեն ինչ լավ է, պետք է պատրաստվել ավելի դժվարին իրավիճակների, երբեք պետք չէ բավարարվել հաջողությամբ, միշտ պետք է ավելին անել:

՛՛Կարծում եմ՝ հիմա ճիշտ պահն է ներդրումներ կատարելու ենթակառուցվածքների, հմտությունների մեջ, ինչը կօգնի երկրին դառնալ ավելի մրցունակ՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: