Հայաստանի պետական պարտքը ապրիլի վերջի դրությամբ 13,6 մլրդ դոլար է. Hetq.am
2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 13 մլրդ 608 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պետական պարտքն աճել է 766 մլն դոլարով կամ 6%-ով։ Այս մասին գրում է Հետքը:
Այս տարվա մարտին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր (եվրոբոնդեր)` 7.1% եկամտաբերությամբ։ Այդպիսով, պետությունը 750 մլն դոլար նոր և ավելի թանկ պարտք վերցրեց։
Ինչո՞ւ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել:
Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնել։
Այս գործարքը ևս նպաստել է պարտքի ավելացմանը։
Առհասարակ պետական պարտքը մի կողմից ավելանում է՝ եվրոբոնդերի, արտաքին վարկերի, ներքին ու այլ արտաքին աղբյուրներից ներգրավվող գումարների հաշվին, մյուս կողմից՝ մարվում են հին պարտքերը, տոկոսավճարներ վճարվում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: