ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար․ պարզաբանում

Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար․ պարզաբանում

Սխալ են պնդումները, թե Իրանը փակել է Ադրբեջանի համար օդային տարածքը, իսկ Հայաստանը` բացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլի Մինասյանը․

 <<Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ։

Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։ Հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ (օդային տարածքի օգտագործումը ենթադրում է որոշակի վճարներ), իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով ավիափոխադրումներ իրականացնելը։

 Ադրբեջանի օդային տարածքը իր հերթին փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, պարզապես Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից>>։

 
 

  • Կիսվել: