հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում․ էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում․ էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանի մարզերում 89 սպանդանոց է կառուցվում, որոնցից 68-ը՝ ծառայություն մատուցող, 21-ը՝ սեփական կարիքների համար: Այս մասին մարտի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Մենք պարբերաբար մարզերից հավաքագրում ենք տվյալներ նոր կառուցվող կամ նախատեսվող սպանդանոցների վերաբերյալ: Հիմա ծառայություն մատուցող 68 և սեփական կարիքների համար՝ 21 սպանդանոց է կառուցվում»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ սպանդանոցների կառուցման հարցում 25 ցուցանիշով ամենաակտիվն Արմավիրի մարզն է, հետո՝ Գեղարքունիքը:

  • Կիսվել: