երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

Հայաստանի կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար

Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։

Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

Որոշման նախագծում նաև նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ դոլարը։

  • Կիսվել: