կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 6,5%, Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսական օգուտներ բերել. ՎԶԵԲ

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 6,5%, Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսական օգուտներ բերել. ՎԶԵԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 6,5%: 2023 թվականի մայիսին ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության 5 տոկոս աճ էր կանխատեսել։

ՎԶԵԲ-ի Regional Economic Prospects-ի սեպտեմբերյան զեկույցում նշվում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը 2024 թվականին կանխատեսվում է 4,5%:

ՎԶԵԲ-ում կարծում են, որ արևմտյան շուկաներից Ռուսաստանի մեկուսացումը կարող է երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար, իսկ Ադրբեջանի հետ հակամարտության հետագա սրումը լուրջ վտանգ է ներկայացնում տնտեսական հեռանկարների համար։
 
«Մյուս կողմից, Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացման հարցում առաջընթացը կարող է միջնաժամկետ հեռանկարում տնտեսական օգուտներ բերել», - հայտարարել են ՎԶԵԲ-ում։

  • Կիսվել: