«Հայաստանի Հանրապետություն»․ Արգելադրման գործիքակազմը կփոխվի
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ: Իսկ ի՞նչ է, ներկայիս գործիքակազմն արդյունավետ չէ՞:
ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն, հարկային օրենսգրքով կանոնակարգում կա նախատեսված: Այն է՝ «եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու»:
Բայց խնդիրն այն է, որ, դարձյալ ըստ ՊԵԿ-ի, այս կանոնակարգումը հնարավոր չէ կիրառել պրակտիկայում, քանի որ փաստացի հարկային մարմնի համար նշված ապացուցման պարտականությունը կատարելու համար բավարար եւ անհրաժեշտ փաստական հանգամանքները իրականում հնարավոր չի լինում արձանագրել: Ինչի հետեւանքով հարկային մարմնի կողմից իրականացվող արգելադրման վարչարարությունը «վտանգված է դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու»։
Ուրեմն՝ ի՞նչ է որոշել ՊԵԿ-ը...»: