ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Expo 2020 Dubai»-ի շրջանակում Հայաստանի և ԱՄէ-ի միջև հուշագիր է ստորագրվել

«Expo 2020 Dubai»-ի շրջանակում Հայաստանի և ԱՄէ-ի միջև հուշագիր է ստորագրվել

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում, կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։

  • Կիսվել: