չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 47․7 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, այդ թվում՝ ՀՀ առևտրաշրջանառության ծավալը ԵԱՏՄ անդամ երկրների հետ աճել է 60․3 տոկոսով, Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառության աճը կազմել է 57.7 տոկոս։

Նույն ժամանակահատվածում Եվրամիության անդամ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության ծավալն աճել է 36.7 տոկոսով, ԱՄՆ հետ՝ 80.9 տոկոսով, Իրանի հետ՝ 38.1 տոկոսով, Վրաստանի հետ՝ 90.9 տոկոսով։

Հունվար-հուլիսի ամիսներին ՀՀ-ից արտահանման աճը կազմել է 43.9 տոկոս։ Դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ Հայաստանից արտահանումն աճել է 70.5 տոկոսով, այդ թվում՝ 70.0 տոկոսով աճել է դեպի ՌԴ արտահանման ցուցանիշը։ Դեպի ԵՄ անդամ երկրներ ՀՀ-ից արտահանումն աճել է 39.4 տոկոսով։ Այլ երկրներ արտահանման ծավալն աճել է 31.4 տոկոսով։

Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանի ներմուծման ծավալներն աճել են 50.1 տոկոսով։

  • Կիսվել: