շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստան ներկված 237 ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից. Ավինյան

Հայաստան ներկված 237 ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից. Ավինյան

Կառավարության նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։ Փոխքաղաքապետը նշեց, որ բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար ներողություն խնդրեց երևանցիներից։

«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong,  կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում։

Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 30 օրից նոր ավտոբուսները գիծ կմտնեն։ Զուգահեռ մրցույթներ ենք անցկացնում, կա որոշակի գործընթաց»,- ասաց Ավինյանը։

  • Կիսվել: