կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացել է 80 տոկոսով. Փաշինյան

Հայաստան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացել է 80 տոկոսով. Փաշինյան

 Վերջին տարիներին ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունը զարգանում է դժվարին պայմաններում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ առաջնորդների գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ընթացիկ իրավիճակն անշուշտ ազդեցություն է ունենում միության անդամ բոլոր երկրների տնտեսական հիմնական ցուցիչների վրա։ Բոլորիս համար այս ոչ հեշտ ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է կենտրոնացնել ջանքերը` եվրասիական ինտեգրացիայի էֆեկտն առավելագույնի հասցնելու համար` հաշվի առնելով սոցիալ–տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները»,– ասել է Փաշինյանը։

Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նկատվում է փոխադարձ առևտրի ցուցանիշների աճ։ ՀՀ ապրանքաշրջանառությունը 2022թ–ի հունվար–սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ երկների հետ կազմել է 3 մլրդ դոլարից ավելի և 2021թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 80 տոկոսով։

Հետագա համագործակցության տեակետից Փաշինյանը կարևորեց հատկապես արդյունաբերական ոլորտում համագործակցությունը` կոչ անելով կենտրոնացնել ուժերը հեռանկարային նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

  • Կիսվել: