հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Հայաստան է այցելել Ադրբեջանի երեք քաղաքացի

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Հայաստան է այցելել Ադրբեջանի երեք քաղաքացի

2022 թ-ին Հայաստան է այցելել Ադրբեջանի երեք, Թուրքիայի՝ 2712 քաղաքացի։

Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, ինչը 202 հազար 489 հազարով ավելի է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Թուրքիայի 2712 քաղաքացի է ժամանել Հայաստան, ինչը 2,2 անգամ ավելի է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։

Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ․ 237 հազար 40՝ նախորդ տարվա 108 976 դիմաց։

Վրաստանի քաղաքացիների թիվը կազմում է 53 հազար 707 (նախորդ տարի՝ 24 158 մարդ), Իրանի՝ 25 հազար 458 (նախորդ տարի՝ 23 291 մարդ): 

2022 թվականի առաջին 3 ամսում Ադրբեջանի 3 քաղաքացի է ժամանել Հայաստան, այս տարի նույն ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացի չի ժամանել։

  • Կիսվել: