Հայ լրագրողների՝ Մարգարայի անցակետ այցը պետք է քննարկել կառավարությունում. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղյակ չէ, որ հայ լրագրողներին թույլ չեն տվել գնալ Մարգարայի անցակետ ու նկարահանումներ իրականացնել, մինչդեռ, օրեր առաջ այնտեղ Հայաստանի հրավերով թուրք լրագրողներ էին ժամանել։
«Լրագրողներին կոմիտեն չի տարել, առանձին հարց է։ Ես տեղյակ չեմ ՝ հայ լրագրողները դիմե՞լ են, թե՞ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հակոբյանի խոսքով՝ հայ լրագրողների՝ Մարգարայի անցակետ այցը պետք է քննարկել կառավարությունում։
«Չեմ կարծում՝ դա մեծ խնդիր է, համապատասխան ձևով դիմեք մեզ, կպատասխանենք»,- նշեց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, թե հայ լրագրողները պետք է մանրամասնեն՝ ինչ են նկարահանելու, բայց տեղյակ չէ՝ թուրք լրագրողներին նման պահանջ ներկայացվե՞լ է, թե՞ ոչ։