ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում

«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից Լոռու մարզի Լեռնապատ գյուղում իրանականացվող «Հավք» ԱԹՍ մրցույթի կազմակերպման նպատակով 15 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել: Հիմնադրամը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 2023 թվականի հուլիսին:

 «Հավք» ԱԹՍ մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նյութերի սփռում։

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ, որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Կարևորելով Հայաստանում տեխնոլոգիական լուծումների կիրառումը տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում նաև արտակարգ իրավիճակների պայմաններում, և ի աջակցություն տեխնոլոգիական ոլորտի սկսնակ թիմերին, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է գտնում աջակցել նշված մրցույթի կազմակերպմանը, որի նպատակով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից 15,000.0 հազար դրամը ուղիղ դրամաշնորհի տեսքով հատկացնել Հիմնադրամին:

  • Կիսվել: