ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հավի թևը մեր պահած խոզի մսից թանկ է, սա՞ չէ ձեր պահած գյուղատնտեսությունը. բողոքի ակցիայի մասնակից

Հավի թևը մեր պահած խոզի մսից թանկ է, սա՞ չէ ձեր պահած գյուղատնտեսությունը. բողոքի ակցիայի մասնակից

Խելացի անասնագոմը, որ սարքել եք, մարդուն մտցրել բանկի տակ, այդ անասնապահը տեղյակ է՞, որ 1000 տարով դարձավ իրենց չոբանը։ Այս մասին այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ ասաց անասնապահներից մեկը՝ անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որով կենդանիների մորթը պարտադիր պետք է իրականացնել սպանդանոցներում։

Ըստ նրա՝ այդ պայմաններում գյուղացին բավարար եկամուտ չի ունենա. «Մեկ հակ խոտը 1500 դրամ է, գնում ենք ջրելու, ասում են՝ 20 հազար դրամ տուր, որ ջրես, որտե՞ղ եք տեսել նման բան։ Հավի թեւն ավելի թանկ է, քան մեր պահած խոզի միսը։ Վաղը խոզի միսը կտանեն սպանդանոց, կասեն՝ տղա ջան, երրորդ սորտի էր, առ, 1100 դրամով վերցրու»։

Ակցիայի մասնակիցները բողոքեցին նաւ կաթի գնից: «140 դրամով կաթ եմ հանձնում, գնանք խանութ, տեսեք՝ 140 դրամանոց ջուր կա՞, թե՞ չէ, սովորական ջուրն անգամ 140 դրամ չի, ո՞նց կարող է կաթը 140 դրամ լինել, սա՞ չէ ձեր պահած գյուղատնտեսությունը»,-ասաց նրանցից մեկը։

  • Կիսվել: