շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հատուկ հարկման համակարգերում հունվարի 1-ից գործունեության հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է

Հատուկ հարկման համակարգերում հունվարի 1-ից գործունեության հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2024 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը ներկայացնելու վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 20-ն է:

«Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամկետը սահմանված է շրջանառության հարկով հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ, իսկ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի գծով` ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածներով։

Հարկման համակարգի ընտրության հետ կապված խնդիրներից զերծ մնալու նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողներին առաջարկվում է համապատասխան հայտարարությունը ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում` հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: