Հաճելի նվեր՝ երևանցիներին․ Queen burger-ը վերադառնում է՝ հիմնովին վերափոխված ու բոլորովին նոր ստանդարտներով (լուսանկարներ)
Առաջիկա օրերին մայրաքաղաքի սրտում՝ Տիգրան Մեծ 20 հասցեում, տեղի կունենա հիմնովին վերանորոգված և վերափոխված Queen burger ռեստորանի բացումը։
Գործելով դեռևս 1996 թվականից և լինելով մայրաքաղաք Երևանի ամենահին սննդի կետերից մեկը՝ վերաբացվող Queen burger-ը առաջին խոշորագույն բուրգեր հարթակն է լինելու Երևանում։
«Երևանում առաջին խոշորագույն բուրգեր- ռեստորանը նվեր է լինելու մեր մայրաքաղաքի բնակիչներին։ Լինելով Երևանում առաջին բուրգեր-սրճարանը և ամենահին սննդի կետերից մեկը՝ Queen burger-ը դարձել է այդ մշակույթի առաջին ներդնողներից մեկը։
Կարևոր է ընդգծել, որ ռեստորանում գները լինելու են մատչելի ու հասանելի բոլորին։ Ներդնելու ենք ռեստորանային նոր տեխնոլոգիաներ ու ստանդարտներ, որոնք համապատասխան կլինեն թե՛ մայրաքաղաքի բնակիչների և թե՛ Երևան ժամանած հյուրերի քիմքին»,- մեզ հետ զրույցում ասաց «Սիլ» գրուպի տնօրեն Էդգար Մկրտչյանը։
Հիմնովին վերանորոգված երկհարկանի Queen burger-ում լինելու է նաև մանկական բաժին՝ երեխաների ժամանցը ու ծնողների հանգիստը ապահովելու համար։
Արագ սննդի այս ռեստորանը վերափոխվել է՝ համապատասխանելով երիտասարդների ժամանցի ու հանգստի համար նախատեսված բոլոր պահանջներին։
Չբացելով բոլոր փակագծերը՝ առավել մանրամասն տեղեկություններ կներկայացվեն Queen burger ռեստորանի պաշտոնական բացմանը։