ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ. ՄՊՀ

Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ. ՄՊՀ

Տեղեկացնում ենք, որ ՄՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ընդ որում, մեծաքանակ գնումների իրականացումը կարող է խնայողությունների հակառակ դրսևորումներ ունենալ. փչացման արդյունքում կորուստները կարող են առավել ծախսատար լինել։
Նշենք նաև, որ Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է կենտրոնացվածության բարձր մակարդակ ունեցող շուկաներում գների վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ։

  • Կիսվել: