հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանրակացարանային 9 բնակելի տարածքներ նվիրաբերվեցին այդտեղ բնակվող ընտանիքներին

Հանրակացարանային 9 բնակելի տարածքներ նվիրաբերվեցին այդտեղ բնակվող ընտանիքներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիտում որոշեց հանրակացարանային 9 բնակելի տարածքներ նվիրաբերել այդտեղ ապրող քաղաքացիներին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ըստ այդմ, պետգույքի կառավարման կոմիտեն նախապատրաստել է 9 բնակելի տարածքների բնակիչների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 

Նախագծով ընդհանուր հաշվով առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 9 բնակելի տարածքներ, 5 ընտանիքների (16 անձ):

Նախագծի ցանկում ընդգրկվել են Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Երևան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց 29/2, 713 բնակարանը, Կոտայքի մարզի քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հանրակացարանի 220 (220Ա), 221, 223, 227, 230, 233, 232 սենյակները և Արարատի մարզի Վեդի համայնք, գյուղ Ոսկետափ, Կայարանամերձ փողոց 13/2հասցեների բնակելի տարածքները:

  • Կիսվել: