Համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով մոտ 1.5 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ վերադարձվել է քաղաքացիներին. վարչապետ
Հայաստանի Հանրապետության շուրջ 37 հազար քաղաքացիներ արդեն իսկ մասնակցել են համընդհանուր եկամուտների հայտարարագրման գործընթացին՝ օգտվելով նոր համակարգից։
Այս մասին ապրիլի 30-ի Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ քաղաքացիներից ավելի քան 17 հազարը սոցկրեդիտ ստանալու իրավունք են ձեռք բերել, իսկ 16 հազար 171 քաղաքացի արդեն ստացել է վերադարձի իրեն հասանելիք գումարները։
«Պետական բյուջեից ընդհանուր վերադարձվել է 1 մլրդ 482 մլն դրամ։ Սա նշանակում է, որ է.5 միլիարդ դրամ արդեն վերադարձվել է քաղաքացիներին։ Սա իրական արդյունք է, որը ստացվել է նոր հայտարարագրման համակարգի գործարկումից հետո»,- նշեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ այս ընթացքում հայտարարագրման գործընթացը նաև որոշակի հարկային եկամուտ է ապահովել պետբյուջեի համար՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկ է գեներացվել։