ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների առաջընթացը։
 
«Սա նման ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն էր, ինչը մեզ հնարավորություն է տալիս շարունակել բաց, ներառական և արդյունավետ երկխոսությունը մեր գործընկերների հետ։
 
Ներկայացրեցի մինչ այս կատարված աշխատանքները և առաջիկա քայլերը՝ ընդգծելով, որ Հայաստանը լիարժեք հանձնառու է համաժողովի կազմակերպման գործընթացը վարել թափանցիկության, համապարփակ մասնակցության և բարձր հավակնության սկզբունքներով։ Մենք նպատակ ունենք COP17-ը դարձնել շրջադարձային փուլ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գլոբալ օրակարգում։
 
Այս համատեքստում անդրադարձա նաև միջազգային և օրենսդրական վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մոնրեալում անցկացված հանդիպումների արդյունքներին և Նագոյայի արձանագրության վավերացմանը, որոնք կարևոր հիմք են ստեղծում համաժողովի հաջող անցկացման համար։
 
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորեց առաջիկա COP17-ին նախորդող առաջնորդների գագաթնաժողովի դերը՝ որպես բարձր մակարդակով քաղաքական հանձնառության ամրապնդման հարթակ։
 
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ցուցադրվեց համաժողովի տարբերանշանին նվիրված հոլովակը, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան։
 
Հանդիպումն ամփոփվեց հարցուպատասխանով։
 
COP17-ը Երևանում պետք է դառնա այն հարթակը, որտեղ կամրապնդվի անցումը պարտավորություններից դեպի իրական գործողություններ՝ հանուն բնության պահպանության։ Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցել բոլոր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համաժողովի արդյունքները լինեն շոշափելի և արդյունավետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
 

  • Կիսվել: